6 հոկտեմբերի 2012 - 12:06 AMT
FAO. Սիրիայում շտապ պարենային օգնության կարիք ունեցողների թիվը հասել է 1,5 մլն

Արևմտյան Ասիայում քաղաքացիական անկարգությունների ֆոնի վրա պարենային անվտանգության հարցը մտահոգիչ է մնում Սիրիայում և Եմենում: Այդ մասին ասվում է FAO հաղորդագրության մեջ, որը զետեղված է պաշտոնական կայքում: Սիրիայում շտապ պարենային օգնության կարիք ունեցողների թիվը հասել է 1,5 մլն:

Եմենում բնակչության գրեթե կեսը կամ 10 մլն մարդ շտապ պարենային օգնության կարիք ունի: Աֆղանստանում, հակառակը, ցորենի լավ բերք է ստացվել:

Կազմակերպության «Բերքի կանխատեսումն ու պարենային իրավիճակը» զեկույցում նշված է 35 երկիր, որոտեղ բացակայում է սննդամթերքի անվտանգությունը, որոնցից 28 Աֆրիկայում են: