6 հոկտեմբերի 2012 - 16:30 AMT
Սիրիայի նախագահը նշել է «Ահեղ դատաստանի պատերազմի» տարելիցը

Սիրիական պետական հեռուստատեսությունը շաբաթ օրը ցուցադրել է կադրեր, որոնցում երկրի նախագահ Բաշար Ասադը սեղմում է սիրիական քաղաքական գործիչների ձեռքերը և ողջունում երեխաներին Դամասկոսում՝ նահատակների հուշարձանի մոտ:

Ասադի հայտնվելը հանրությանը կապված է հիշատակի միջոցառումներին նրա մասնակցության հետ՝ նվիրված արաբա-իսրայելական հակամարտության 39-ամյակի հետ, որը անվանում են նաև «Ահեղ դատաստանի պատերազմ», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Միաժամանակ, ավելի վաղ թուրքական բանակը պատասխան կրակ է արձակել Սիրիայի տարածքի վրա այն բանից հետո, երբ Սիրիայի ականանետ ռումբը պայթել է Հատայ նահանգում, հաղորդում է Ռոյթերսը: