6 հոկտեմբերի 2012 - 17:12 AMT
Ֆրանսիայի ոստիկանները սպանել են ահաբեկչության մեջ կասկածյալին

Ստրասբուրգի ոստիկանները սպանել են մեկ մարդու հակաահաբեկչական գործողության ժամանակ, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը: Ձերբակալության փորձի ժամանակ վիրավորվել է երեք ոստիկան:

Գործողությունը կապված է եղել միջադեպի հետաքննության հետ, որի ժամանակ անցած ամիս Փարիզի արվարձանում հրեական կրպակներից մեկի վրա նետվել է ոչ մեծ պայթուցիկ սարք:

Սեպտեմբերի 19-ին հարձակումն առաջացրել է Ֆրանսիայի հրեական համայնքի զայրույթը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: