Կուբայի իշխանություններն աշխատանքից հեռացրել են հայտնի ընդդիմադիր Generation Y բլոգի վարող Յոանի Սանչեսին, հաղորդում է Ռոյթերսը:
Սանչեսը ձերբակալվել է հոկտեմբերի 4-ին Բայամո քաղաքում իր ամուսնու՝ Ռեյնալդո Էսկոբարի հետ, վարորդի և մի քանի կուբացի դիսիտենտների հետ:
Կալանքի պատճառը, կառավարամետ ԶԼՄ-ների հաղորդմամբ, եղել է իսպանացի Անխել Կարոմերոյի դատակավարության նկատմամբ սադրանքներ և մեդիաշոու կազմակերպելու Սանչեսի մտադրությունը: Կարոմերոյին մեղադրում են կուբացի ընդդիմադիր ակտիվիստ Օսվալդո Պայիին ՃՏՊ-ում չկանխամտածված կերպով սպանելու մեջ:
Յոանի Սանչեսի խոսքով, նա մեկ օր կալանքի տակ է մնացել, իրավապահ մարմինների աշխատողները նրան մի քանի ժամ հարցաքննել են, բայց արդյունքում ազատ են արձակել առանց մեղադրանքներ ներկայացնելու: