Հյուսիսկորեացի զինվորը սպանել է երկու զինակիցներին և փախել Հարավային Կորեա: Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 6-ին, հաղորդել է Agence France-Presse-ը՝ մեջբերելով Հարավային Կորեայի ՊՆ ներկայացուցչին: ԿԺԴՀ-ն դեռ չի հաստատել այդ տեղեկատվությունը:
Փախուստից առաջ զինվորը սպանել է իր հրամանատարներին: Դասալիքի անունը չի նշվում: Այժմ նա կալանավորված է: