1 ապրիլի 2005 - 10:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՉԻ ՀԱՍՏԱՏԵԼ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը մտադիր է ապրիլի 15-ին Լոնդոնում հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման պայմանավորվածություն առայժմ չկա, հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը` մեկնաբանելով Է.Մամեդյարովի հայտարարությունը, տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը: Նրա խոսքերով` լոնդոնյան հանդիպմանը մասնակցելու հրավերը ստացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: