8 հոկտեմբերի 2012 - 18:45 AMT
Արթուր Ջավադյանը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ կառավարիչների. տարեկան ժողովին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 8-ից 12-ը աշխատանքային այցով մեկնում է Տոկիո՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2012 թ. տարեկան ժողովին, ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ:

ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Հանդիպումներ են նախատեսված Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ռուդ Տրեֆերսի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդի, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների մասով գործադիր տնօրեն Մեննո Սնելի, Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի փոխտնօրեն Դիմիտրիս Ցիցիրագոսի և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Թոմաս Տելմայի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Օլիվյե Դեշամի հետ: