1 ապրիլի 2005 - 10:19 AMT
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍՆ Է»
Ադրբեջանական կողմը զբաղվում է պրոպագանդայով եւ մոգոնում ու տարածում է փաստեր` ղարաբաղյան հակամարտության հարցում սեփական նպատակներին հասնելու համար, հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոտխեն` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր Լեհաստանի նախագահը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է կազմում», տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Տոմաշ Կնոտխեի խոսքերով` Լեհաստանի եւ Ադրբեջանի նախագահները Վարշավայում հանդիպման ժամանակ պարզապես քննարկել են Լեռնային Ղարաբաղի թեման: «Հասկանալով տվյալ հարցի ողջ բարդությունն ու նրբանկատությունը բոլոր կողմերի համար` նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին չի արել նման հայտարարություններ, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունում չկա ճշմարտությանը համապատասխանող ոչ մի բառ»,- ընդգծել է Լեհաստանի դեսպանը: