9 հոկտեմբերի 2012 - 15:57 AMT
ՌԴ ԱԳ նախարարը բացառել է ՀԱՊԿ խաղաղապահների գործուղումն Աֆղանստան 2014թ. հետո

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բացառել է ՀԱՊԿ խաղաղապահների գործուղումը Աֆղանստան 2014թ. հետո, երբ դուրս բերվեն անվտանգության աջակցության միջազգային ուժերը:

«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Դա ոչ միայն չի քննարկվում, այլ բացառվում է»,-ասել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել մի շարք ԶԼՄ-ներում նման լուրերի տարածումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Լավրովը նշել է, որ ՀԱՊԿ գործունեությունն ուղղված է տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը՝ նրանց պատասխանատվության գոտում, այնտեղ, որտեղ այդ կազմակերպությունը գործում է:

Այն մասին, որ ՀԱՊԿ-ը ուսումնասիրում է Աֆղանստանում 2014թ. հետո հավաքական խաղաղապահ ուժերի հնարավոր մասնակցութհյան հարցը, ավելի վաղ հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովը: