4 ապրիլի 2005 - 09:27 AMT
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՄԱՅՔԼ ՎԱՆՍԹԵՅՆԸ
Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի Հայկական գրասենյակի նոր ղեկավար է նշանակվել Մայքլ Վայնսթեյնը: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին Բանկի հայկական ներկայացուցչությունում, նրա նշանակումը կապված է Բանկի ձգտման հետ` ավելի լայն հնարավորություն ընձեռնել Հայաստանի գործարարներին մուտք գործել համաշխարհային շուկա: Աղբյուրի համաձայն, դա թույլ կտա աշխատանքի առավել դրական եղանակներ գտնել մարդկային կապիտալով ու ներուժով հարուստ այս եր֊կրի հետ աշխատելու համար:«Ես հուսով եմ, որ օգտակար կլինեմ Հայաստանի` հինավուրց մի երկրի համար, որը մեծ ներուժ ունի»,-նշել է Վանսթեյնը: Ըստ Բանկի ներկայացուցչության, Հայաստանը կարեւոր մաս է կազմում ՎԶԵԲ-ի «Վաղ Անցումային Երկրներ» (ՎԱԵ) նախաձեռնու֊թյան, որը մեկնարկել է 2004 թվականին: Նախաձեռնության նպատակն է խթանել շուկայական ակտիվությունը Բանկի գործունեություն ծավալած յոթ ամենից աղքատ երկրներում: Հայաստանի հետ մեկտեղ այդ թվին են պատկանում Ադրբեջանը, Վրաստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: ՎԶԵԲ-ի Հայաստանում ստորագրված գործարքների թվում առաջին ուղղակի ներդրումային ֆինանսավորման համաձայնագիրը ՎԱԵ շրջանակներում ՇԵՆ կոնցեռնի հետ, որը շինանյութերի այդ արտադրողին թույլ կտա արդիականացնել իր արտադրական կարողությունները: Վերջերս մենք նաեւ ուղղակի վարկային ֆինանսավորման համաձայնագիր ենք կնքել «Մարալիկ» տեքստիլ ընկերության հետ: Մայքլ Վանսթեյնի պաշտոնավարմանն անցնելուն պես մեկ շաբաթվա ընթացքում Բանկը առեւտրի օժանդակության ծրագրի համաձայնագիր կստորագրի չորրորդ` Ինեկոբանկի հետ: