Ըստ Եմենից ստացվող տվյալների, Մահարիբ քաղաքի 3 բնակիչներ գլխատվել են «Ալ-Քաիդայի» գրոհայինների կողմից` ամերիկյան հետախուզության և կառավարական հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն իրականցնելու կասկածանքի պատճառով:
Սպանվածների մարմինները նետվել են քաղաքի փողոցներ, հաղորդում են ականատեսները:
Մահապատժի ենթարկվածները կասկածվում էին տեղեկատվության տարածման մեջ, որը թույլ կտար կառավարական զորքերին հետևել և սպանել «Ալ-Քաիդայի» մի շարք անդամների: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: