5 ապրիլի 2005 - 08:15 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԱՅԴ ԿԱՌՈՒՅՑԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ
ԱՊՀ առաջիկա վեհաժողովում կքննարկվի այդ կազմակերպության բարեփոխման մասին հարցը: Այս մասին ապրիլի 4-ին Սոչիում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ: «Կքննարկեն ԱՊՀ բարեփոխումների մասին հարցը,- այդ առնչությամբ առաջարկել է Վ.Պուտինը,- գործընկերներն առաջարկում են տարբեր տեսակետեր եւ առաջարկություններ»: ԱՊՀ ոչ պաշտոնական վեհաժողովը կկայանա մայիսի 8-ին Մոսկվայում: