5 ապրիլի 2005 - 09:03 AMT
ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶԻՉ ԲԵՐՆԱՐ ԿԱԶՈՆԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐՎԵԼ
Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր պաշտոնանանկ է արել Հայաստանի հավաքականի մարզիչ, ֆրանսիացի մասնագետ Բերնար Կազոնիին: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net գործակալությանն իր սեփական աղբյուրներից, պաշտոնանկության պատճառը Ռ.Հայրապետյանն անվանել է Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում ֆրանսիացու աշխատանքի անբավարարությունը: Ռ.Հայրապետյանի խոսքերով` տասն օրվա ընթացքում նա կհայտնի հայ ֆուտբոլիստների նոր մարզչի անունը, եւ այժմ ակտիվ բանակցություններ են անցկացվում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մոր մարզչի թեկնածուների հետ: ԻՆչպես տեղեկացրել է Ռ.Հայրապետյանը, նա այսուհետ եւս ՀՀ հավաքականի մարզիչների աշխատանքում կներգրավի արտասահմանյան մասնագետների: