
Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 125 շենքի մոտ տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ, արձագանքման խմբերը և հատուկ փրկարարական հերթապահ խմբերը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մանանդ» տաքսի ծառայությա¬նը պատկանող «Դեու Նեքսիա» մակնիշի (վարորդ` 1966 թ. ծնված Սամվել Վարդանյան), «Մերսեդես» մակնիշի (վարորդ` 1972 թ. ծնված Էդգար Մարտիրոսյան) ավտոմեքենաները և «ԿամԱԶ» մակնիշի (վարորդ` 1963 թ. ծնված Մրազ Միրզո¬յան) բեռնատարը:
Պատահարի հետևանքով «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Վարդանյանը տեղում մահացել է:
րկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: