4 մարտի 2003 - 21:57 AMT
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼԱՎ ԷԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ, ԳՏՆՈՒՄ Է ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ
Ընդդիմության հանրահավաքները Հայաստանում բավականին լավ էին կազմակերպված: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողներին հայտնել է ԵԽԽՎ նախկին նախագահ Լորդ Ռասսել-Ջոնսթոնը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է ընդդիմության մի քանի ներկայացուցիչների կալանքի մասին հարցը: «Արտասահմանյան դիտորդին շատ բարդ է այս կապակցությամբ գնահատական տալ, սակայն մյուս կողմից դժվար է կոնկրետ դեպքի առնչությամբ որոշել` հանրահավաքի մասնակիցները ներկայացնու՞մ են արդյոք վտանգ հասարակական կարգի եւ անվտանգության համար` հաշվի առնելով Հայաստանի անցյալի փորձը», ավելացրել է նա: