Christie's աճուրդի տունը վաճառքի է հանել Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» շարքից մի նկար, որը գնահատվում է 30-50 մլն դոլար: Ինչպես հաղորդում է France-Presse-ը, կտավը աճուրդի կհանվի նոյեմբերի 7-ին Նյու Յորքում:
Խոսքը 1905թ նկարված «Սպիտակ ջրաշուշաններ» նկարի մասին է:
Ինչպես հաղորդում է The ArtDaily-ը, «Ջրաշուշանների» հետ միասին վաճառքի կհանվեն Կամիլ Պիսսարոյի և Ալֆրեդ Սիսլեյի բնանկարները, որոնց արժեքը կազմում է 2.5-3.5 մլն դոլար: