«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երկամսյա կալանքի տակ գտնվելուց հետո սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և Ախթալայի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբայրը՝ Կարեն Խաչիկյանը, օրերս Լոռու մարզի միջնորդությամբ ստորագրությամբ ազատ է արձակվել։
«Այս տեղեկությունը երեկ հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Մենք տեղեկացրել էինք, որ օգոստոսի 30-ին ծեծկռտուք էր եղել Ախթալայի քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Հայկազ Խաչիկյանի տանը, որը շարունակվել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանի (Բոդոլ) տանը։ Ըստ քաղաքում շրջող լուրերի, Խաչիկյանները սպառնացել էին Բոդոլին վարկաբեկող ինչ-որ տեսագրություն հրապարակել։ Լսելով դրա մասին՝ Բոդոլն իր ընկերոջ հետ հարձակվել էր Հայկազ Խաչիկյանի տան վրա, վերջինս էլ հարձակման մասին տեղեկանալուց հետո՝ իր հորեղբորորդու հետ գնացել էր Բոդոլի տուն, որտեղ, ըստ ոստիկանության, դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել էր տան գույքը, ծեծել տան անդամներին»,- գրում է թերթը: