13 հոկտեմբերի 2012 - 14:56 AMT
Սիրիացի զինծառայողները, գեներալից մինչև զինվոր, շարունակում են Թուրքիա փախչել

Սիրիայում բռնության աճի պատճառով վերջերս ուժեղացել է փախստականների արտահոսքն այդ երկրից: 50 սիրիացի զինծառայողներ ընտանիքների հետ անցել են Թուրքիայի սահմանը Բյուկյուլմեզ ավանում, նրանց թվում նույնիսկ երկու գեներալ կա, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Գրանցում անցնելով, զինծառայողները ընտանիքների հետ տեղափոխվել են Ապայդին:

Միչդեռ Թուրքիայում են նաև Իդլիբի մերձակայքում մարտերի ժամանակ վիրավորված 13 սիրիացիներ: