13 հոկտեմբերի 2012 - 14:46 AMT
Էրդողանն անարդար է համարում, որ պետությունների ճակատագիրը որոշում են ՄԱԿ ԱԽ 5 անդամեր

ՄԱԿ-ը պետք է ներքին բարեփոխումներ կատարի, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի խորհրդաժողովում, հայտնել է թուրքական TRT haber-ը:

Նա հավելել է նաև, որ ԱԽ-ն մինչ օրս լռում է Սիրիայի իրադարձությունների հարցում:

«Աչք փակելով Սիրիայի իրադարձությունների վրա՝ ՄԱԿ-ը կորցնում է իր հեղինակությունը»,-ասել է Էրդողանը: