13 հոկտեմբերի 2012 - 15:13 AMT
Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ՝ կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ:Քննարկվել են ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման, Արցախ-Սփյուռք կապերի խորացման հետ կապված մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի դերը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում՝ նշելով, որ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: