Անհայտը կրակել է է Օբամայի նախընտրական շտաբի պատուհանին Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում: Ինչպես հայտնել է ոստիկանությունը, նախընտրական շտաբում ոչ ոք չի տուժել:
Ըստ քննության, փամփուշտը, որը կպել է պատուհանին, արձակվել է շենքի մոտով անցնող ավտոմեքենայից: Այժմ որոնում են ոճրագործին, ենթադրվում է, որ նա հանցակից ունի:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ Օբամայի նախընտրական շտաբի հասցեին սպառնալիքներ չեն ստացվել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: