«Վարչապետը դրդում է երկիրը պատերազմի»,- այդ մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քյամալ Քիլիջարօղլուն:
«Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը դրդում է պատերազմի՝ որպես պատճառ բերելով Սիրիայում ժողովրդավարության բացակայությունը: Մերձավոր Արևելքի ո՞ր երկրում կա ժողովրդավարություն: Իսկ մի՞թե այն կա Թուրքիայում: Ձերբակալվել են զինծառայողներ, պատգամավորներ, լրագրողներ և ուսանողներ»,- հայտարարել է նա, հաղորդում է SalamNews-ը: