4 մարտի 2003 - 18:44 AMT
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ ՆԱԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ
Նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի բողոքի բոլոր մանրամասների ուսումնասիրության եւ դատաքննության նկատմամբ «նախնական անվստահությունից» խուսափելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարանի ղեկավար Գագիկ Հարությունյանը Երեւան է հրավիրել Եվրախորհրդի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների Վենետիկի հանձնաժողովի մի շարք փորձագետների, որոնք Երեւան կժամանեն մարտի 8-ին: Հիշեցնենք, որ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, որը հավաքել էր ընտրազանգվածի ձայների 17,7 %, բողոքարկել է քվեարկության արդյունքները ՀՀ Սահմանադրական դատարանում` պահանջելով դրանք անվավեր ճանաչել: