15 հոկտեմբերի 2012 - 21:51 AMT
Կատալոնիան մտադիր է դիմել Եվրոպական դատարանին, եթե Իսպանիայի իշխանությունները թույլ չտան հանրաքվե անցկացնել

Կատալոնիան կդիմի Եվրոապական դատարան, ինչպես նաև ԵՄ իշխանություններին, եթե Մադրիդը արգելի անկախության հանրաքվեի անցկացումը, հայտարարել է շրջանի կառավարության ղեկավար Արթուր Մասը` TV3 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Գնալով կատալոնցիները ավելի ու ավելի են ձգտում դուրս գալ Իսպանիայի կազմից` օրեցօր վատացող տնտեսական իրավիճակի ֆոնի վրա:

Կատալոնիայում համարում են, որ դոնոր-շրջանը պետք է իրավունք ունենա ինքնուրույն որոշելու պետական գանձարանի հարկերի հաշվառման մակարդակը: Սակայն Մադրիդը համաձայն չէ այս պահանջներին:

Իսպանիայի կառավարությունը դեմ է քվեարկել Կատալոնիայում անկախության հանրաքվեի անցկացմանը: