12 ապրիլի 2005 - 09:17 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վաղը Թուրքիայի խորհրդարանում կքննարկվեն «Հայոց ցեղասպանությանը հակազդելու պետության քաղաքական ռազմավարության» հիմնային սկզբունքները: Խորհրդարանի քննարկմանն են ներկայացված երկու տարբեր քաղաքական ռազմավարություններ` կառավարող «Արդարություն եւ զարգացում կուսակցության» եւ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմից: Ելույթի ավարտին Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը կտեղեկացնի պատգամավորներին Հայոց ցեղասպանության առնչությամբ հայկական լոբբի եւ Հայաստանի կառավարության կատարած աշխատանքների մասին: Ակնկալվում է, որ երկրի խորհրդարանը պաշտոնական հայտարարություն կտարածի Հայոց ցեղասպանության մասին հայերի պնդումների կապակցությամբ: Պաշտոնական փաստաթուղթը կուղարկվի բոլոր երկրներին եւ միջազգային կազմակերպություններին մինչեւ ապրիլի 24-ը: