12 ապրիլի 2005 - 10:04 AMT
ԱՊՐԻԼԻ ԿԵՍԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱԾ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՐՈՆԻՉԵՎԸ
Ապրիլի կեսերին Հայաստան կայցելի Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության փոխտնօրեն, ԴԱԾ սահմանապահ վարչության պետ գեներալ-գնդապետ Վլադիմիր Պրոնիչեւը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Պրոնիչեւի հիմնական նպատակն է ծանոթանալ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին, Հայաստանում ռուսաստանյան սահմանապահ վարչության զարգացման հեռանկարների քննարկումը: Այցի շրջանակներում նախատեսվում է, մասնավորապես, ֆինանսական ոլորտին առնչվող երկկողմ փաստաթղթերի եւ համաձայնագրերի ստորագրում: