16 հոկտեմբերի 2012 - 18:37 AMT
Վիդեոպրեմիերա. Բրունո Մարս – “Locked Out of Heaven”

Բրունո Մարսի վերջերս ներկայացված “Locked Out of Heaven” երգի համար տեսահոլովակ է նկարահանվել: Ռեժիսոր Քեմերոն Դադի գլխավորությամբ նկարահանված հոլովակը վինտաժային ոճով է` տպավորություն ստեղծելով, թե VHS ժապավենի վրա է տեսագրվել մի 15-20 տարի առաջ: Բրունոն իր նվագախմբի հետ փակ համերգ է տալիս, ինչպես նաև զվարճանում է փողոցում իր ընկերների հետ:

Տեսահոլովակի ռեժիսորը Բրունոյի համար նկարահանել է նաև “The Lazy Song”-ի տեսահոլովակը: «Բայց այս մեկը բոլորովին ուրիշ է,- նշել է երգիչը տեսահոլովակի պրեմիերայի ժամանակ:- Այս հոլովակի կոնցեպցիան հին ժամանակների զվարճանքն է. ոչ մի պատմություն, ոչ ես եմ ինչ-որ աղջկա համար երգում: Պարզապես լավ զգացողություններ փոխանցելու փորձ է», հաղորդում է aceshowbiz.com-ը:

“Locked Out of Heaven”-ը Բրունոյի “Unorthodox Jukebox” երկրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլն է: Atlantic Records-ն ալբոմը Միացյալ Նահանգներում կթողարկի դեկտեմբերի 10-ին: