Եվրամիությունը պահանջել է ամերիկյան Google կոռպորացիայից փոխել օգտագործողների մասին անձնական տեղեկությունները հավաքելու համակարգը` նրանց մասնավոր կյանք ներխուժումներից խուսափելու համար:
Այս տարվա մարտից Google-ը տվյալները հավաքում էր Gmail փոստային ծառայությունից և YouTube վիդեոհոսթինգից, որպեսզի առավելագույնս համապատասխանեցնի գովազդը օգտագործողների հետաքրքրություններին:
ԵՄ-ն 4 ամիս ժամանակ է տվել Google-ին` իր քաղաքականությունը վերանայելու համար: Ընկերությունը հերքում է անօրինական գործողությունների վերաբերյալ մեղադրանքները: