Ամերիկյան Citigroup բանկի ղեկավար Վիկրամ Պանդիտը անսպասելիորեն հրաժարական է տվել` 5 տարի այդ պաշտոնում աշխատելուց հետո: Նրա պաշտոնը կզբաղեցնի Մայկ Կորբատը, ով ղեկավարում է բանկի եվրոպական և մերձավորարևելյան ճյուղերը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա ղեկավարել բանկը համաշխարհային ճգնաժամի նախաշեմին: Երեք տարվա ընթացքում նա կարողացել է վերականգնել բանկի շահութաբերությունը` ստանալով նվազագույն` 1 դոլար, աշխատավարձ: Բացի Պանդիտից իր պաշտոնից հեռացել է նաև Citi-ի օպերացիոն տնօրեն Ջոն Հեյվենսը: