Այսօր Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ «PANARMENIAN EXPO 2012»-ի մասնակիցների մրցանակաբաշխությունը, որոնց շնորհվեցին հավաստագրեր, իսկ այցելուների կողմից հավանություն ստացած «Մելիեր» ընկերությունը ստացավ գլխավոր մրցանակը: Հոկտեմբերի 12-14-ը կայացած ցուցահանդեսի ողջ ընթացքում, ցանկացած այցելու կարող էր իր ձայնը տալ ամենաշատ հավանած տաղավարին, նաև կարճ հաղորդագրության միջոցով:
ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց «Տեռմոռոս» ընկերության տնօրեն Խորեն Քոթանջյանը, ընկերությունը բազմիցս մասնակցել է տարբեր ցուցահանդեսների, սակայն Panarmenian expo-ին մասնակցում է առաջին անգամ: «Չնայած հայաստանում դեռ չկա լիովին կայացած ցուցահանդես, այնուամենայնիվ մենք ուզում ենք մեր լուման ներդնել դրանց կայացման գործում»,-ասաց նա: Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին` Պրոմ Էքսպո» ընկերությունը և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատին, նա հույս հայտնեց, որ Հայսատանում կազմակերպվող ցուցահանդեսները կլինիեն իմաստալից, և կտան շոշափելի արդյունքներ:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 12-14-ը անցկացվեց «PANARMENIAN EXPO 2012» միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը, որին մասնակցեցին Հայաստանից և արտերկրից 100-ից ավել ներկայացուցիչներ: