4 մարտի 2003 - 18:17 AMT
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԻ, ԳՏՆՈՒՄ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ
Հայաստանի բնակչության սոցիալական բեւեռացումը հասել է վտանգավոր սահմանի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիճյանը` ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հեռուստաբանավեճի ընթացքում: Նրա խոսքերով` չնայած երկրում տնտեսության աճին, բեւեռացումը շարունակում է ուժգնանալ: «Նման իրավիճակում շատ կարեւոր է արդարության մթնոլորտի ստեղծումը եւ պայքարը կաշառակերության դեմ»,- ասել է Ս. Դեմիճյանը: Նա նշել է, որ «առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել կլանային համակարգը»: Դա, ըստ նրա, կնպաստի տնտեսության ակտիվացմանը, որին կհետեւի նոր աշխատատեղերի ստեղծումը եւ Հայաստանի բնակչության սոցիալական բարելավումը: