13 ապրիլի 2005 - 07:41 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
Մոսկվայում եւ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումների ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը առաջին հերթին կքննարկեն այն հարցերը, որոնք առնչվում են պատերազմի հետեւանքների վերացմանը, հաղորդում է Day.az-ը: Իսկ քննարկումների հիմնական թեմաները կլինեն անվտանգության գոտու ստեղծումը, փոխադարձ երաշխիքները եւ փախստականների վերադարձը իրենց բնակավայրեր: Եթե այդ հարցերի շուրջ կողմերը հասնեն փոխզիջման, ապա կքննարկեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի հարցը: Ըստ աղբյուրի, հանդիպման օրակարգը մեկ անգամ եւս կճշտվի Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների ապրիլի 15 Լոնդոնում կայանալիք հանդիպման ժամանակ: