Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը երեքշաբթի օրը Եվրամիությանն անվանել է աշխարհի ամենաերկերեսանի կազմակերպություն, հաղորդում է Interfax-ը:
«Սա աշխարհի ամենաերկերեսանի կազմակերպությունն է, որը Թուրքիային սպասել է տալիս արդեն ավելի քան 50 տարի»,-հայտարարել է Չաղլայանը:
Ընդ որում, նա ասել է, որ կազմակերպությանը խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելն իր մոտ պարզապես ծիծաղ է առաջացրել:
«Եթե ԵՄ-ին մրցանակ է շնորհվում երկերեսանիության և կեղծավորության, այլ ոչ թե խաղաղության համար, ապա դա բավականին արդար է»,-ընդգծել է Չաղլայանը: