13 ապրիլի 2005 - 08:43 AMT
ՇՎԵԴԱԿԱՆ ՈՒՊՍԱԼԱ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ
Շվեդիայի Րաֆֆի հայ մշակութային միության նախաձեռնությամբ ապրիլի 9-ին Ուպսալա քաղաքի հանրային գրադարանում տեղի ունեցավ Հայոց Մեծ եղեռնի 90-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում շվեդ հանրության ներկայացուցիչների համար ընթերցվեց «Հայերի անցյալը եւ ներկան» թեմայով դասախոսություն: Դրանից բացի, միջոցառման շրջանակներում բացվեց նաեւ Մեծ Եղեռնը ներկայացնող փոտոցուցահանդես եւ ցուցադրվեց «Ես ատում եմ շներին» ֆաստագրական ֆիլմը: