17 հոկտեմբերի 2012 - 20:48 AMT
Nike-ը դադարեցրել է ամերիկացի հեծանվորդ ԼանսԱրմսթրոնգի հետ հովանավորչական հարաբերությունները

Սպորտային հագուստի ամերիկյան Nike ֆիրման դադարեցրել է ամերիկացի հեծանվորդ և Տուր դը Ֆրանսի բազմակի հաղթող Լանս Արմսթրոնգի հետ հովանավորչական հարաբերությունները:

Դա արվել է Արմսթրոնգի` դոպինգի մասնակցության անհերքելի ապացույցների պատճառով, հաղորդել է ընկերության ներկայացուցիչը:

Իր հերթին, Արմսթրոնգը հայտարարել է, որ հրաժարվում է իր կողմից հիմնադրված բարեգործական կազմակերպության ղեկավարի պաշտոնից: Կազմակերպությունը զբաղվում է քաղցկեղի դեմ պայքարով:

Արմսթրոնգը միշտ հերքել է դոպինգի հետ կապված բոլոր մեղադրանքները: