Լիբանանյան «Հզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության տակ են հայտնվել գերմանական արտադրության մի քանի անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է լիբանանյան Al-Joumhouria պարբերականը:
Ինչպես գրում է պարբերականը, հենց այդպիսի անօդաչու թռչող սարք է երկու շաբաթ առաջ ներխուժել Իսրայելի օդային տարածք:
Հաղորդվում է նաև, որ անօդաչու թռչող սարքերն արտադրվում են Siemens և Bockstiegel կոնցեռնների կողմից: Այս սարքերի հիմնական խնդիրն է հետևել հավանական թշնամուն: Այս մասին հաղորդում է MIGnews-ը: