Երկու պայթյուն է որոտացել Եմենի մայրաքաղաք Սանայում՝ գեներալ Ալի Մուհսին ալ Ահմարի շտաբի մոտ, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները՝ ականատեսների վրա հղումով:
Հնարավոր զոհերի ու պայթյունների պատճառի մասին դեռ ոչինչ չի ասվում:
Պայթյունների պատճառ կարող էր դառնալ կարճ միացումը, որի արդյունքում հրդեհ է բռնկվել:
Անցած տարի գեներալը դեմ դուրս եկավ իր խորթ եղբորը՝ Ալի Աբդալլա Սալեհին, որն այն ժամանակ երկրի նախագահն էր, հայտնում է «Ինտերֆաքսը»: