Գերմանիան ևս 5 մլն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի սիրիացի փախստականներին` ինչպես երկրի ներսում, որտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում, այնպես էլ նրա հարևան շրջաններում:
Բացի դեղամիջոցներով ապահովելուց, հատուկ ուշադրություն է դարձվում նաև փախստակեննրին ձմեռային շրջանին նախապատրաստելուն:
Գերմանիայի կողմից Սիրիային տրամադրվող հումանիտար օգնության ընդհանուր գումարը հասել է մինչև 28.3 մլն եվրոյի:
ՄԱԿ-ի տվյալներով, սիրիացի փախստականների թիվն արդեն գերազանցում է 340 հազարը և մինչև տարեվերջ կարող է հասնել 700 հազարի, հաղորդում է ՈւԿՐԻՆՖՈՐՄ-ը: