15 ապրիլի 2005 - 10:30 AMT
ՍՊԱՎՈՒՄ Է, ՈՐ ԱՅՍ ՇԱԲԱԹ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԸ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԵՆ, ՀԱՂՈՐԴԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Այս շաբաթ սպավում է, որ ազատ կարձակվեն ադրբեջանցի ռազմագերիները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական բաժնի վարիչ Ալի Գասանովը: Ա.Գասանովը ավելացրել է, որ ռազմագերիների ազատման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Այդ բանակցությունները վարում են երկու երկրների անհայտ կորածների, գերիների եւ պատանդների հարցերով զբաղվող Պետական հանձնաժողովները: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հինգերորդ պաշտպանական տարածքի ռազմագերիները փետրվարի 15-ին հայտնաբերել եւ գերի են վերցրել սահմանը խախտած երեք ադրբեջանցի ռազմագերիների: