19 հոկտեմբերի 2012 - 13:33 AMT
Քաղաքագետ. Մենք պետք է պատրաստ լինենք տարածաշրջանային հզոր ցնցումների

Հայկական բանակը տարածաշրջանում կայունության երաշխիք է: Նախագահ Սերժ Սարգսյանի` Reuters –ին տված հարցազրույցում հնչեցրած այս միտքը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն առաջարկում է ակտիվ շրջանառության մեջ դնել: Սա թույլ է տալիս միջազգային հանրությանն ասել` այն առաքելությունը, որ իրենք են իրականացնում իրական չէ, իսկ իրական քաղաքականությունը պարտադրում է բանակը:

Հաշվի առնելով այն, որ տարածաշրջանը կանգնած է լուրջ վերափոխումների առաջ, քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը պետք է քաղաքականապես ակտիվ մասնակից լինի գործընթացներին և կատայալ ռազմական պատրաստվածություն ունենա: Հրանտ Մելիք- Շահնազարյանը նկատում է, որ մենք պետք է պատրաստ լինենք հզոր ցնցումների:

«Տարածաշրջանում սպասվող իրադարձություններով պայմանավորված կարող է ակտվիվանալ նաև թուրք-ադրբեջանական դաշինքը»,- հիշեցնում է քաղաքագետը: