15 ապրիլի 2005 - 12:40 AMT
ԻՐԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Այսօր Երեւանում կայացել է Իրանի ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ռասուլ Մոհաջերի եւ Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի հանդիպումը: Զրույցի ընթացքում Մոհաջերը նշել է Հայաստանի իրավապահ մարմինների կարեւոր դերը Հայաստանում Իրանի քաղաքացիների տեղաշարժմանն ու տեղավորմանն ուղղված հարմար պայմանների ապահովման գործում: ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչը Երեւան է ժամանել երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների` հյուպատոսական հարցերին նվիրված առաջին համատեղ նիստին մասնակցելու համար: Մոհաջերի հետ զրույցի ընթացքում Մահտեսյանն կարեւորել է Թեհրանի եւ Երեւանի հարաբերությունների խորացումը եւ հանդես է եկել ի օգուտ երկու երկրների իրավապահ եւ ոստիկանական ծառայությունների միջեւ շփումների կազմակերպման ոլորտում համագործակցության զարգացման: Նշելով Հայաստանում Իրանի շատ թվով քաղաքացիների ներկայությունը` Մահտեսյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել երկրում նրանց ժամանման պայմանների թեթեւացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկել են երկու երկրների իրավապահ ծառայությունների միջեւ փոխգործակցության զարգացմանն ուղղված հարցեր, այդ թվում նաեւ փորձի փոխանակման, կրթական եւ տեխնիկական ոլորտում համագործակցության: