Էկոնոմիկային նախարարության և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործակցության միջոցառումներից է երեկ մեկնարկած և այսօր եզրափակվող «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության նշանակությունը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը:
Համաժողովի խնդիրը զբոսաշրջության և համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության կապն ընդգծելն է:
Այսօր համաժողովի մասնակիցները հռչակագիր ընդունեցին, որով համաձայնեցին ամրապնդել զբոսաշրջության միջոցով միջմշակութային երկխոսությունը, խրախուսել էթիկայի արժեքների հանդեպ հարգանքը, բարձրացնել զբոսաշրջության շահագրգիռ կողմերի իրազեկությունը, ուշադրություն դարձնել մասնովոր հատվածին:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները մեծանում են: Առանձնացրեց համաշխարհային բրենդային հյուրանոցային համակարգերի հետ տարվեղ բանակցությունները: Դրանց արդյունքում շուտով Երևանում 3-ի փոխարեն 10 բրենդային հյուրանոց կգործի:
«Շատ բան արված է` կան այն բոլոր հիմնական ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջիկների կայուն հոսք ապահովելու համար, բայց դրանք դեռ պետք է զարգացնենք սեզոնային զբոսաշրջության կտրվածքով», - ասաց նախարարը: