19 հոկտեմբերի 2012 - 14:46 AMT
2012-ի սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշն աճել է 4.4 տոկոսով

2012թ. սեպտեմբերին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշն աճել է 4.4 տոկոսով: Ընդ որում, ինչպես հաղորդում է Հայաստանի Վիճակագրական ծառայությունը, 2012թ սեպտեմբերին օգոստոսի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 14 տոկոսով: Միաժամանակ 2012. հունվար-սեպտեմբերին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.6 տոկոսով:

2012թ. սեպտեմբերին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գները Հայաստանում աճել են 2,5 տոկոսով, ընդ որում, ամսական կտրվածքով գրանցվել է 0,8 տոկոս գնաճ: Միաժամանակ հունվար-սեպտեմբերին 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 2,3 տոկոս:

Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է ըստ իրականացված տնտեսական գործունեության տեսակների, այլ ոչ թե ավելացված արժեքի ծավալների հիման վրա, և չի պարունակում մաքուր արտադրական հարկեր և ֆինանսական միջնորդության ծառայություններ:

2012-ին Հայաստանում բյուջեի տնտեսական աճը նախատեսվում է 4.2 տոկոսի մակարդակում, իսկ ինֆլյացիան` 4±1,5 տոկոսի: