ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի մինչև տարեվերջ, լրագրողներին է հայտարարել ԱՊՀ գործկոմի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հիմքեր կան ենթադրելու, որ բոլոր երկրները վավերացման գործընթացը կավարտեն մինչև տարեվերջ»,-ասել է Գարկունը:-Իսկ տարեվերջին պայմանագիրն ուժի մեջ կմտնի բոլոր երկրների համար»:
Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը ստորագրվել է 2011թ. հոկտեմբերի 18-ին ՌԴ, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի ու Ուկրաինայի կողմից: Մինչև տարեվերջ պայմանագրին կմիանա նաև Ուզբեկստանը, իսկ Թուրքմենստանն ու Ադրբեջանը որոշել են լրացուցիչ քննարկել պայմանագրին միանալու հարցը:
Այսօրվա դրությամբ համաձայնագիրը վավերացրել են 5 երկրներ՝ ՌԴ-ն, Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանն ու Մոլդովան: