19 հոկտեմբերի 2012 - 16:55 AMT
Հոկտեմբերի 19-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.85 դրամ

Հոկտեմբերի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,550,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 405.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:

Միաժամանակ, հոկտեմբերի 19-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.85 դրամ` հոկտեմբերի 18-ի համեմատ կրճատվելով 0.28 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 529.39 դրամ` կրճատվելով 2.29 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0.04 կետով` մինչև 13.18 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: