19 հոկտեմբերի 2012 - 16:58 AMT
ԲՀԿ-ական պատգամավորը Խոսրով Հարությունային առաջարկում է թոշակի գնալ

Խոսրով Հարությունյանը այն մարդը չէ, ով իր անցած ճանապարհով վաստակել է ԲՀԿ-ի մասին հրապարակային կարծիք հայտնելու իրավունքը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Անդրադառնալով Խոսրով Հարությունյանի`ԲՀԿ-ի վերաբերյալ արած հայտարարությանը, Վահան Բաբայանն իր հայտարարության մեջ նաև ասում է. «Խոսրով Հարությունյանը մինչ վերջերս հայտնի էր նրանով, որ աշխարհի միակ վարչապետն էր, ով իր իսկ ներկայացրած ծրագրին դեմ է արտահայտվել: Հիշեցնենք, որ դա Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք էր: ԵՎ նա ՀՀ միակ վարչապետն էր, ով պաշտոնանկ արվեց մարդկային և քաղաքական էթիկայի կոպիտ ոնտահարման դրդապատճառներով: Իսկ ընդամենը օրեր առաջ, հայկական մամուլում հայտվեց Խոսրով Հարությունյանի՝ տարիներ առաջ ՀԽՍՀ դատախազ ընկ. Վ. Ռ. Նազարյանին և ԽՍՀՄ գլխավոր դատախազին գրված նամակից հատվածներ: Նամակ-դանոսը ուղղված էր Ղարաբաղյան շարժման և նրա ակտիվիստների դեմ։ Այս նամակը գրվել է այն պահին, երբ ողջ հայ ժողովուրդը դուրս էր եկել փողոց, իսկ ժողովրդի լավագույն տղերքը գնում էին զենքով հայրենիքը պաշտպանելու: Մեկ մարդու կյանքում երկու նման դրվագի առկայությունը բավարար է անփառունակ թոշակի գնալու և մոռացության մատվելու համար: Ցավոք, հայաստանյան իրականությունը այս պահին այլ բան է ենթադրում»:

Հիշեցնենք, որ Խոսրով Հարությունյանը ասել էր, թե ԲՀԿ-ն դեռ կայացած կուսակցություն չէ, և ինքը չէր ուզենա այնտեղ պառակտումներ լինեն: