19 հոկտեմբերի 2012 - 18:45 AMT
Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա Փարաջանովին նվիրված հուշարձանի շնորհանդեսը

Հոկտեմբերի 19-ին Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա Սերգեյ Փարաջանովին նվիրված հուշարձանի շնորհանդեսը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ,Գայանե Խաչատրյան» հիմնադրամի հիմնադիր կոլեկցիոներ Վալերի Խանուկաևը: Շնորհանդեսը տեղի կունենա ստեղծագործական երեկոյի ընթացքում` Գայանե Խաչատրյանի գործերի անհատական ցուցահանդեսի շրջանակներում:

Արձանի հեղինակը Գրիգորի Պոտոցկին է, ով կներկայցնի նաև հայտնի հայ նկարչուհու և հայտնի լողորդ Շավարշ Կարապետյանի արձանների մանրակերտերը: