Հոկտեմբերի 15-19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,264,908 ԱՄՆ դոլար 406.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 112,314,968 ԱՄՆ դոլար 407.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.60 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.20 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հոկտեմբերի 8-14 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 28.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 64.4 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: