Գերմանացի մոդելավորող Կառլ Լագերֆելդը, որը Chanel նորաձևությունների տան գլխավոր դիզայներն է ու կրեատիվ տնօրենը, «իմբեցիլ» է անվանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որն, ըստ նրա, «ատում է հարուստներին»:
Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, Լագերֆելդը զգուշացրել է, որ Օլանդի նախաձեռնած հարկերի բարձրացումը աղետ կդառնա Ֆրանսիայի համար:
Համեմատելով Օլանդին Իսպանիայի նախկին վարաչպետ Լուիս Սապատերոյի հետ, որն ինչպես և Օլանդը սոցիալիստ է, մոդելավորողը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահը, ինչպես և իսպանացի քաղաքական գործիչը, «ցանկանում է պատժել հարուստներին»:
«Օտարերկրացիներն այլևս չեն ցանկանում ներդրումներ կատարել Ֆրանսիայում»,-հայտարարել է մոդելավորողը:
Սեպտեմբերին Օլանդի կառավարությունը ներկայացրեց 2013թ. բյուջեն, որով նախատեսվում է պետական ծախսերը նվազեցնել 36,9 մլրդ եվրոյով: