19 հոկտեմբերի 2012 - 17:57 AMT
Հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի քրիստոնեական թաղամասում

Հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի քրիստոնեական թաղամասում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Պայթյունը տեղի է ունեցել Սասին հրապարակում, ընդդիմադիր «Մարտի 14 շարժում» կենտրոնակայանի մոտ: Այդ շարժմանն անդամակցում են սունիների և որոշ քրիստոնեական կուսակցություններ: Նաև մոտակայքում է գտնվում Ամերիկյան գիտատեխնիկական համալսարանը:

Դիվերսիայի համար հավանաբար օգտագործվել է ականապատ ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների, պայթյունի ժամանկ զոհվել է առնվազն 2 և վիրավորվել է մոտ 15 մարդ, հայտնում է lenta.ru-ն: